Մոսկվան հանդես Է գալիս Սիրիային նվիրված «Ժնեւ-3» խորհրդաժողովի անցկացման օգտին
International newsՌուսաստանը հանդես Է գալիս Սիրիային նվիրված «Ժնեւ-3» լիաֆորմատ խորհրդաժողովի անցկացման օգտին: Այդ մասին մայիսի 14-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Նրա կործիքով՝ խորհրդաժողովին պետք Է հրավիրվեն Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը:
Բոգդանովը նաեւ հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է հարթակ տրամադրել միջսիրիական նոր հանդիպման համար: «Եթե սիրացի մեր գործընկերները ցանկանան եւս մեկ անգամ հանդիպել Մոսկվայում, մենք միշտ հաճույքով հարթակ կտրամադրենք նրանց»,- ընդգծել Է դիվանագետը: