Եվրամիությունը 50 մլն եվրո կհատկացնի Վրաստանի արդարադատության համակարգի բարանորոգմանը
International newsԵվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեն եւ Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը մայիսի 14-ին Թբիլիսիում ստորագրել են ֆինանսական համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն 50 մլն եվրո կհատկացնի երկրի արդարադատության համակարգի բարանորոգմանը, տեղեկացնում Է Sputnik-ը:
«Արդարադատության համակարգի բարեփոխումները» բյուջետային օգնության նոր ծրագրի նպատակը արդարադատության արդյունավետ ու անկկողմնակալ համակարգի մատչելիության ապահովումն Է, արդար դատի իրավունքի ուժեղացումը, քրեական արդարադատության արդյունավետության ուժեղացումը, մասնավոր ու վարչական իրավունքների համակարգերի բարելավումը, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանությունը եվրոպական պրակտիկային ու միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ծրագրի շրջանակներում ուշադրություն Է դարձվելու գենդերային իրավահավասարության պաշտպանությանը եւ կայուն զարգացմանը»,- հաղորդել Է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը: