Պեսկովը չի բացառել Պուտինի և Օբամայի միջև հեռախոսազրույցը
International newsՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի բացառվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք նույնպես չենք բացառում: Անշուշտ, եթե առաջնորդները համաձայնության գան դիվանագիտական ուղիներով, իհարկե, նման խոսակցությունը կարող է տեղի ունենալ անհրաժեշտության դեպքում»,- ասել է Պեսկովը:
Սակայն նա նշել է, որ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա:
«Ամեն դեպքում, շատ անգամ հայտարարվել է, որ Մոսկվայում, այնուամենայնիվ, ողջունում են տարբեր մակարդակներով երկխոսությունը»,- հավելել է նա: