«Marca». Ռամոսի մոտ վնասվածքի կրկնություն է
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Յուվենտուսի» հետ պատասխան խաղի (1:1) առաջին խաղակեսում վնասվածք է ստացել, իսկ երկրորդին մասնակցել է անտեսելով ցավը:
«Marca»-ն հաղորդում է, որ Ռամոսի մոտ աջ ոտքի մկանային վնասվածքի կրկնություն է: Այսպիսով, «Ռեալի» փոխավագը չի մասնակցի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի համար վերջին` «Էսպանյոլի» և «Խետաֆեի» հետ խաղերին: