Եվրոպյի լիգայի եզրափակչում կմցրեն «Սևիլիա»-ն և «Դնեպր»-ը
SportՖուտբոլի եվրոպայի լիգայում կայացան կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները, որտեղ էլ հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները՝ «Սևիլիա», «Դնեպր»:
Իտալական «Ֆիորենտինա»-ն, հյուրընկալելով «Սևիլիա»-ին, զիջեց 0-2 հաշվով և նախորդ խաղում էլ պարտված լինելով 0-3 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից: Սեփական հարկի տակ խաղալով «Նապոլ»-իի հետ՝ ուկրաինական «Դնեպր»-ը նվազագույն հաշվով հաղթեց նրան: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1-1:
Այսպիսով` ֆուտբոի Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչում, որը կկայանա Վարշավայում, կմրցեն իսպանական «Սևիլիա»-ն և Ուկրաինան ներկայացնող «Դնեպր»-ը:Եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին: