Ուկրաինան անհրաժեշտ գազի առնվազն կեսը կգնի ԵՄ-ի երկրներից. Յացենյուկ
International newsՈւկրաինան Եվրամիության երկրներից կներմուծի երկրի պահանջմունքների համար անհրաժեշտ բնական գազի առնվազն կեսը:Մայիսի 15-ին Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտարարել Է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Գազի նվազագույն հաշվեկշիռը՝ 50 առ 50 Է: Նվազագույն քանակությամբ գազը, որը մենք կգնենք ԵՄ-ից, գազի 50 տոկոսն Է»,- ասել Է նա:
Յացենյուկը ճշտել Է, որ ներկայում Կիեւը ռեվերսային սխեմաներով բնական գազ Է ձեռք բերում Gaz de France, E.On, RWE, Royal Dutch Sell եւ Statoil ընկերություններից:
Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինան պնդում Է ՌԴ-ի հետ ռուսական գազի տարանցման պարտավորագրի վերանայումը, որը Կիեւը համարում Է անշահավետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: