Ռուսաստանն անհանգստացած Է «Մեծ Ալբանիայի» ստեղծման վերաբերյալ հայտարարություններից. Լավրով
International newsՌուսաստանն անհանգստացած Է «Մեծ Ալբանիայի» հայեցակարգի հիման վրա Ալբանական պետության ստեղծման նկրտումների վերաբերյալ Ալբանիայի ղեկավարության հայտարարություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին, մայիսի 15-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մեզ խիստ անհանգստացնում են Մակեդո նիայի վերջին իրադարձությունները, ասենք, Կոսովոյի իրադրությունն Էլ ոչ մի լավատեսություն չի ներշնչում: Եվ, անշուշտ, մեզ խիստ անհանգստացնում Է «Մեծ Ալբանիայի» հայեցակարգի հիման վրա Ալբանական պետության ստեղծման իր նկրտումների մասին Ալբանիայի ղեկավարության հայտարարությունը»,- ասել Է Լավրովը իր սերբ պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ որում Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը հավելել Է, որ նման հայտարարությունները հակասում են «ԵԱՀԿ-ի բոլոր հիմնարար սկզբունքներին եւ այն համաձայնություններին, որոնք անցած տարիներին ձեռք են բերվել Բալկաններում ճգնաժամերի կարգավորման շուրջը»: