Սիրիական բանակն ու «Հըզբոլլահը» վերահսկում են Ռաս ալ Մաարա բարձունքի մեծ մասը
International newsՍիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ մայիսի 15-ին շարունակում են առաջընթաց գրանցել զինյալների դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, Ռաս ալ Մաարա բարձունքի մեծ մասն արդեն իսկ գտնվում է նրանց վերահսկողության տակ: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել ու վիրավորվել: Սիրիական բանակի ու «Հըզբոլլահի» ճնշման արդյունքում զինված խմբավորումները փախուստի են դիմել ու նահանջել Ռաս ալ Մաարայից:
Երկու ռազմական ուժերը գտնվում են Արսալի բարձունքի սահմանի վրա: «Հըզբոլլահ»-ը նախօրեին ամբողջությամբ իր հսկողության տակ էր առել Տահր Հաուայի բարձունքները, Արսալի և Ռաս ալ Մաարայի բարձունքների միջև գտնվող կետերը: Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ իրենց հակակշռի տակ էին առել Բարուհ լեռան և Զալազիլ բարձունքի մեծ մասը: Միևնույն ժամանակ, միմյանց հետ համագործակցելով, նրանք առաջընթաց են գրանցել Ֆլիտա լեռնային շրջաններում:
Սիրիական բանակն ու լիբանանյան «Հըզբոլլահն» արդեն մի քանի օր թեժ մարտեր են վարում «Իսլամական պետության», Ջաբհա ան Նուսրա ահաբեկչական խմբավորումների դեմ և զգալի հաջողությունների են հասել: