Yerevan, 13.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիանա Մալենկո. «Ես ներում եմ Սոս Ջանիբեկյանին:)»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Դերասան Սոս Ջանիբեկյանի և դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի անձնական հարաբերությունները վերջին շրջանում շատ են քննարկվում։ Ըստ խոսակցությունների՝ նրանց միջև սիրախաղ է սկսվել, որը հավակնում է դառնալ լուրջ սիրավեպ:) BlogNews.am-ը Դիանայի հետ անկեղծ զրույց է ունեցել իր և Սոսի հարաբերությունների մասին։ Ի դեպ, նրանք հիմա նոր ֆիլմում են նկարահանվում, որտեղ մարմնավորում են սիրային զույգի, սակայն մանրամասների մասին խոսել առայժմ չեն կարող։

Դիանա, քո և դերասան Սոս Ջանիբեկյանի միջև կարծես թե սիրախաղ կա, որը հիմա շատ է քննարկվում։ Այն կվերածվի՞ սիրավեպի։

-Սոսին ճանաչում եմ 1 տարի, ծանոթացել ենք «Էս պահին» տեսահոլովակի նկարահանմանը, երբ ես նկարահանում էի «Week&» հաղորդումը։ Լսել էի նրա մասին, սակայն ոչ լավն էի մտածում, ոչ վատը։ Ռեժիսորս եկավ, ասաց՝ կգնա՞ս Սոսից հարցազրույց վերցնես, ասացի՝ երբեք, գնամ, մի հատ էլ ասի՝ չէ։ Ռեժիսորս նրան դիմեց հարցազրույցի համար, Սոսն ասաց՝ իհարկե։ Հաղորդման համար հարցազրույց վերցնելուց հետո միշտ նկարվում եմ զրուցակցիս հետ։ Իր դեպքում մոռացա, հետո մոտեցա, ասացի՝ կարելի՞ է նկարվել, նա էլ տղամարդուն վայել, շատ ջերմ ասաց՝ իհարկե։ Հասկացա, որ խելքը գլխին մարդ է ու ընդհանրապես մեծամիտ չէ։

Դրանից մի 2 ամիս անց համացանց էի բեռնում հաղորդմանս նկարները, իր հետինն էլ բեռնեցի, նշեցի նրան, Սոսն ինձ գրեց, ու էդպես սկսեցինք շփվել, բայց որպես ընկերներ։

-Դուք շատ մտերիմ եք, այնպես չէ՞։

-Սոսը շատ հետաքրքիր զրուցակից է, նրա հետ կարող ես խոսել ցանկացած թեմայով։ Նրա մեջ մի քիչ էգոցենտրիզմ կա, սակայն Սոսը հետաքրքիր մի հատկանիշ ունի. նա այդքան էգոցենտրիկ չէ, որքան պահի մեջ չէ, որովհետև իր միտքը միշտ թռչում է։ Դա երևի արվեստագետի ջիղ է։ Հնարավոր է նա ուշադիր չլսի քեզ, որովհետև անընդհատ ուրիշ տեղերում է ապրում, բայց ոչ էդ պահում։ Դրա համար ես ներում եմ քեզ, Սոս, որ երբեմն ինձ չես լսում ու ստիպված եմ լինում մի բանը քեզ 8 անգամ պատմել կամ տասն անգամ զանգահարում եմ, և հեռախոսդ չես վերցնում ու հետ չես զանգում, բայց ես քեզ ներում եմ, որովհետև հասկացել եմ քեզ։)

Հետաքրքիր բաներով կապվում եմ նրանց հետ:) Թատերական ինստիտուտ ընդունվելուց ես քաշեցի տոմս ու պիտի պատմեի իր պապիկի՝ Գուրգեն Ջանիբեկյանի մասին։ Ստացա 16, որն ամենաբարձր միավորն էր։ Իմ առաջին լրագրողական ռեպորտաժը եղել է նրա հոր՝ Կարեն Ջանիբեկյանի մասին, ու տենց լիքը բաներ կան... Մի քանի անգամ եղել է, հեռախոսը վերցրել եմ, որ զանգեմ Սոսին, զանգել է։ Մարդիկ խճանկարի են նման՝ կա՛մ իրար «հագնում» են, կա՛մ ոչ։ Մենք «հագել» ենք իրար, երբեմն «ջշ-ջշ-ջշ»-ով, ինչը նյարդայնացնում է ինձ, բայց «հագել» ենք։) Սոսի հետ շատ դժվար է, երբեմն անտանելի, սակայն հենց ինքը ցիտեց, ու համամիտ եմ իր հետ՝ կան մարդիկ ում հետ դժվար է, բայց առանց իրանց էլ է դժվար։ Ես իր անտանելիությունն էլ եմ սիրում, որովհետև ինքը լավ մարդ է։ Ես հաստատ կուզեմ, որ ինքը լինի իմ կյանքում։

Չեմ սիրում, երբ նա թերագնահատում է մարդուն, սիրում եմ, երբ մանրուքներ է նկատում, չեմ սիրում, երբ թևաթափ է լինում, սիրում եմ, երբ իր միտքը լինում է կառուցողական։ Ես իրեն շատ-շատ եմ սիրում, բայց անձնականի հետ կապված նման բան չկա ու չի կարող լինել, որովհետև մեզ համար իրար հետ լավ է միայն բաց տարածության մեջ ու օդում։ Որ պահին մենք կապվենք ինչ-որ բանով, մեր հարաբերությունները թե՛ որպես ընկերներ, թե՛ այլ առումներով փչանալու են։ Ես ուզում եմ՝ Սոսն իմ կյանքում լինի, ես՝ իր, բայց որպես ընկերներ, զրուցակիցներ, հոգու մարդ։

-Այսինքն՝ բացառո՞ւմ ես, որ մի օր հարաբերություններն անձնական կդառնան։

-Չի կարող նման բան լինել և չի լինի։

-Ամեն դեպքում, սիրահարվածություն կա՞։

- Չէ։ Ես իրեն շատ եմ սիրում, ինքը՝ ինձ, բայց որպես մարդ։ Մեզ հետաքրքիր է իրար հետ. երբեմն վիճում ենք, երբեմն ես իրեն վատ բաներ եմ ասում ու նեղանում։ Ինքն էլ ատում է, երբ ես իրենց նեղանոմ եմ ու էդպես էլ չի իմանում՝ ինչու։ Ասում է՝ դու ինքդ քեզ նեղանում ու բարիշում ես ինձնից, ու իրականում կա նման բան։)

Շատ շնորհակալ եմ Սոսին նաև, որովհետև շատ ֆիլմերում, երբ դերասանուհի են փնտրում, ինքն իմ թեկնածությունն է առաջարում։

-Մի առիթով Սոսն ասաց, որ ինքն աղջիկ ընկերներ չունի, որովհետև հարաբերությունները չեն կարող մնալ ընկերական հարթությունում։ Այսինքն՝ դու կոտրե՞լ ես այդ կարծրատիպը։

-Դա կարող ես իրեն հարցնել։ Սիրով կկարդամ պատախանը։ Ես կարծում եմ՝ ինքն ունի աղջիկ ընկերներ։)

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

 

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU