Yerevan, 02.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանում անցկացվում է կառվարմանը քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տարածաշրջանային համաժողով

Society

Պետական կառույցներն ու քաղաքական գործիչները բնակչության վստահությանն արժանանալու համար պետք է մշտապես նրանց հետ երկխոսության մեջ գտնվեն` ապահովելով նրանց մասնակցությունը կառավարման գործընթացին: Սա է Երևանում անցկացվող «Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովի հիմնական ուղերձը: Միջոցառումը կազմակերպվել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության կողմից` Երևանի և Վիեննայի քաղաքապետարանների համագործակցությամբ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ հանդես գալով համաժողովի բացման խոսքով, նշեց, որ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ավելի քան 50 երկրների հետ ու 10 միջազգային կազմակերպությունների անդամ է: «Բացառություն չէ նաև այս համաժողովը, որը կնպաստի Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև փոխգործողության տարածմանն ու ամրապնդմանը: Արդիական է համաժողովի խորագիրը, քանի որ արդյունավետ կառավարման գործում մեծ է քաղաքացիների մասնակցությունը: Որոշումների կայացման գործում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանա կակից ժողովրդավարության բաղկացուցիչ: Այս համատեքստում կարևոր է ժողովրդի իրազեկվածության բարձրացումը,- ընդգծեց փոխքաղաքապետը:

Նա խոսեց այն ձեռքբերումների մասին, որին հասել է Երևանի քաղաքապետարանը հասարակության ձայնը լսելի դարձնելու իմաստով: «Էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով Երևանը 100 երկրների քաղաքների շարքում լավագույն հնգյակում է»,- ասաց նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի խոսքով` պատահական չէ, որ նմանատիպ նախաձեռնությունը պատկանում է Ավտրիային` ի դեմ Ավստրիայի եվրոպական ինտեգրման և արտաքին գործերի նախարարության: «Հատկապես վերջին տարիներին Ավստրիան սկսել է ընդգծված հետաքրքրություն ցուցաբերել Սևծովյան տարածաշրջանի` ներառյալ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Դա իր արտահայտումն է գտել հայ-ավստրիական երկկողմ հարաբերությունների օրակարգում, որն այսօր առանձնանում է բարձր մակարդակի երկկողմ քաղաքական երկխոսությամբ և տարբեր ոլոր տներում աշխույժ համագործակցությամբ: Կարևոր է նշել Երևանի ու Վիեննայի միջև հարաբերությունների պատմությունը, որոնց միջև կան բազմաթիվ կապեր, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Երևանի ու Վիեննայի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր»,- հայտնեց փոխնախարարը:

Նա ընդգծեց փաստը, որ լավ կառավարումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: «Մի քանի տարի է` Հայաստանը մասնակցում է Բաց կառավարման գործընթացին, որի ընթացքում նաև մենք կատարել ենք գործողությունների առաջին ծրագիրը ու այժմ իրականացնում ենք երկորրդ գործընթացը»,- ավելացրեց նա:

Վիեննայի Go-Governance ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մելանի Սուլլին առաջարկում է օգտվել Ֆինլանդիայի փորձից, որը կառավարման գործընթացներում ներգարվում է գործնական փորձառություն ունեցող քաղաքացիներին: «Համաժողովի հիմնական նպատակն է խոսել արդյունավետ կառավարման ու մասնակցության հարցերի մասին: Ինչ են ցանկանում քաղաքացիները. նրանք ակտիվ աշխատանք են ակնկալում կառավարողներից, որում հանրային մասնակցությունն ու քննարկումները մեծ կարևորություն ունեն: Պետք է քաղաքացիներին մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացին՝ նրանց վստահությունը շահելու համար»,- ասաց Մելանի Սուլլին:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդյունավետ կառավարումը դարձել է ժամանակակից աշխարհի, պետությունների, տեղական ու տարածաշրջանային իշխանությունների առանցքային խնդիրներից մեկը: «Արդյունավետ կառավարումը շատ բաղադրիչներ ունի` թափանցիկություն, օրենքի գերակայությունը, բայց հիմնական բաղադրիչը քաղաքացիների մասնակցությունն է: Բոլորը բախվում են այդ խնդիրին:

Պատահական չէ, որ արդեն երկար տարիներ եվրոպական տարածքում ու մեր երկրում մասնակցային կառավարումը համարվում է առաջնահերթ: Լավ կառավարումն անհնար է, եթե քաղաքացին չի մասնակցում»,- նկատեց Էմին Երիցյանը` շեշտելով, որ աշխարհը փոխվել է, իսկ մարդիկ ավելի գիտակից են դարձել:

«Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովը կազմակերպվել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության կողմից` Երևանի և Վիեննայի քաղաքապետարանների համագործակցությամբ:

 

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments