Տիգրան Կիրակոսյանը նվաճել է Սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
SportԽորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին, մրցագորգ դուրս եկան Հայաստանի մարզիկներից 5-ը, և նրանցից երեքն արժանացել են մեդալների. Մավրիկ Նասիբյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չի ունեցել 52 կգ քաշային կարգո ւմ և հռչակվել է Հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Ինչպես տեղեկացրին Հայստանի սամբոյի ֆեդերացիայից, մեր երեք մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:
Հայաստանի մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին: