Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. նախընտրական թեժ պայքարից մինչև դերսիմահայերի վերադարձ սեփական արմատներին

International news

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրում նախընտրական կրքերը շարունակում են ավելի ու ավելի թեժանալ: Անցնող շաբաթվա ընթացքում քաղաքական կուսակցություններն ու դրանց առաջնորդները շարունակեցին իրենց քարոզչությունը՝ անելով ամենն ընտրազանգվածի ձայները ստանալու նպատակով: Հետևելով նախորդ օրերին տեղի ունեցած զարգացումներին՝ ներկայացնում է ենք դրանցից ամենաուշագրավները:

Թուրքիայի Նախագահ Էրդողանը, շարունակելով խախտել որպես նախագահ տված անկողմնակալության երդումը, անցնող օրերին ևս շարունակեց իշխանամետ կուսակցության օգտին սկսած քարոզարշավը: Այս անգամ նա նախ եղավ Գերմանիայում և Բելգիայում, որտեղ ելույթ ունեցավ տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների առջև: Այդուհանդերձ, Էրդողանի ելույթները չանցան խաղաղ մթնոլորտում: Գերմանիայում ունեցած ելույթի ժամանակ մեծ թվով ալևիներ բողոքի ցույց կազմակերպեցին, որին ստիպված միջամտեցին անվտանգությա ն աշխատակիցները:

Նմանօրինակ բողոքի ակցիա տեղի ունեցավ նաև Վանում նախագահի ելույթի առնչությամբ: Էրդողանի ելույթից առաջ հանրահավաքի հրապարակում հավաքված շուրջ հարյուր ցուցարարիներից բաղկացած խումբն սկսել էր հեղափոխական երգեր երգել, ինչին ի պատասխան` ոստիկանությունը հարձակվել էր նրանց վրա և շատերին ձերբակալել էր: Հետաքրքական է, որ այս պատահարից անմիջապես հետո Էրդողանը Ղուրանը ձեռքին սկսել է ակնհայտ քարոզչություն իրականացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին` կոպիտ քննադատություն հնչեցնելով խորհրդարանական ընտրություններում հաղթելու հավանականություն ունեցող մյուս կուսակցությունների հասցեին:

Այս ընթացքում Թուրքիայի քրդական՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չորրորդ դիմումը ներկայացրեց երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողով` բողոքելով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախագահ Էրդողանի գործողությունների կապակցությամբ: Ընդ որում, նախորդ բոլոր երեք դեպքում կուսկացությունը բացասական պատասխան էր ստացել:

Շաբաթվա սկզբին դիվանագիտական սկանդալ տեղի ունեցավ Թուրքիայի և Լիբիայի միջև: Լիբիայի ափերի մոտ մայիսի 11-ին թուրքական բեռնատար նավը հարձակման ենթարկվեց: Այն նախ ռմբակոծվեց հրետանուց, ապա ռազմական օդանավերի կողմից: Կատարվածի արդյունքում գրանցվեց մեկ զոհ, մի քանիսն էլ վիրավորվեցին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը թուրքական նավի վրա գործած հարձակման համար բողոքի նոտա հղեց Լիբիային, իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնեց, որ թուրքական կողմը ներկայում դիվանագիտա կան բանակցություններ է վարում` կապված հարձակման փաստի հետ:

Անցնող շաբաթ 98 տարեկանում կյանքից հեռացավ Թուրքիայի յոթերորդ նախագահ, 1980 թվականին ռազմական հեղաշրջման առաջնորդ Քենան Էվրենը, ով հայտնի է որպես երկրի պատմության մեջ հայտնի ամենաարյունալի հեղաշրջման հեղինակ: Հետաքրքիր է, որ նրա մահվան առնչությամբ որևէ պաշտոնական ցավակցություն այդպես էլ չհնչեցվեց:

Թուրքիայի նախկին նախագահներից մյուսը՝ 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելին առողջության վատթարացման պատճառով հոսպիտալացվեց: Թոքերի հիվանդության հետևանքով նրան տեղափոխեցին հիվանդանոց, սակայն բժիշկները հավաստիացրեցին, որ 91-ամյա նախկին նախագահի կյանքին որևէ լուրջ բան չի սպառնում:

Այս շաբաթվա ընթացքում շարունակվեց դիմադրությունը Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» անունն ունեցող որբանոցի տարածքի պահպանման համար: Հայտնի դարձավ, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից առաջադրված հայազգի թեկնածու Մարգար Եսայանը հարցը քննարկել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, վերջինս էլ հայտնել է, որ անձամբ կզբաղվի խնդրով և համապատասխան հանձնարարականներ է տվել:

Շավաթվա ամենաւորախալի լուրը Դերսիմից էր. դերսիմցի 17 հայեր հայկական ինքնությանը վերադառնալու ճանապարհին հերթական քայլը կատարեցին՝ մկրտվելով Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանի հայկական առաքելական եկեղեցում և ընդունելով քրիստոնեություն: Մկրտության արարողությունն անձամբ ղեկավարեց Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դերսիմի հայերի միության հիմնադիր և նախկին նախագահ Միրան Փրկիչը հայտնեց, որ իրենք շարունակելու են իրականացնել նմանօրինակ նախաձեռնությունները :

Ամփոփեց Արաքս Կասյանը

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank