Մարիո Բալոտելին զրկվել է վարորդական իրավունքից
SportԻտալիայի ագզային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին զրկվել է վարորդական իրավունքից:
Անգլիական դատարանի որոշմամբ` հարձակվողը զրկված կլինի վարորդական իրավունքից 29 օր և կտուգանվի 800 ֆունտով: Բացի այդ, Բալոտելին պարտավոր է վճարել նաև դատական ծախսերի համար` 180 ֆունտ: Վերջինս չէր ներկայացել դատական լսմանը և ներողություն էր խնդրել փաստաբանի միջոցով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բալոտելին մեքենան վարել է 175 կմ/ժամ արագությամբ: