Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հանրապետության իրադրության շուրջ առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի իր պաշտոնակցի՝ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Պորոշենկոն Օբամայի հետ առանձին քննարկել է Ուկրաինայի դեմ ագրեսիան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն: Ընդսմին նա չի ճշտել, թե հատկապես ինչ ագրեսիայի մասին է խոսքը ներուկրաինական հակամարտության համատեքստում:
Ավելի վաղ հայտնվել է, որ Պորոշենկոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է անցկացրել G7-ի երկրների հինգ ղեկավարների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: