Լավրովը Բրյուսելում կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
International newsՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նստաշրջանի ժամանակ կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, գրում է Газета.Ru-ն:
«Մայիսի 18-19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախարարական նստաշրջանին, որով կավարտվի Բելգիայի 6-ամսյա նախագահությունը այդ կազմակերպությունում: Նստաշրջանի ընթացքում Լավրովը կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և մի շարք երկրների արտգործնախարարների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի մեթոդները: