Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները բանակցություններ են վարել Բաթումում
PoliticsՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 17-ին Բաթումում հանդիպում Է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ եւ քննարկել տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները:
Հայաստանի վարչապետը Վրաստանում Էր աշխատանքային այցով:
«Դեմառդեմ հանդիպմանը երկու երկրների վարչապետները հավաստել են Վրաստանի եւ Հայաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաեւ քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները»,- հաղորդել Է Ղարիբաշվիլիի մամուլի ծառայությունը:
Հանդիպումից հետո Աբրահամյանը եւ Ղարիբաշվիլին զբոսնել են Բաթումի ծառուղով: