Հայ սամբիստները ևս մեկ մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
SportՀայ մարզիկները սամբոյի Եվրոպայի առաջնությունում ևս մեկ մեդալ են նվաճել: Սամբոյի Եվրոպայի 2015 թվականի առաջնության մրցումների երկրորդ օրը հայ մարզիկներից Մաքսիմ Մանուկյանը, ով հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Ավելի շուտ հայ մարզիկները նվաճել էին երեք մեդալ՝ Մավրիկ Նասիբյան (74 կգ)՝ բրոնզ, Էռնեստ Հայրապետյան (57կգ)՝ արծաթ, Տիգրան Կիրակոսյան (52 կգ) ոսկի: Այս մասին տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիան: Առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: