Լատվիացի պաշտոնյան չի բացառում Ռիգայում Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցային նոր շրջանի մեկնարկը
International newsԼատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է հայտարարվի Հայաստանի հետ ԵՄ-ի նախաձեռնած բանակցային նոր գործընթացի մեկնարկի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին News Eastern Europe-ի հետ զրույցում հայտնել է Լատվիայի արտգործնախարարության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հարցերով դեսպա ն Յուրիս Պոյկանսը:
«Մենք կցանկանայինք ունենալ ավելի շատ պաշտոնական կապեր Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ: Այդ պատճառով մենք ցանկանում ենք զարգացնել անհատական մոտեցումներն այս երկրներից յուրաքանչյուրի հետ: Որպես օրինակ եթե վերցնենք Հայաստանին, ապա պետք է նշել, որ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է, որ հայտարարվի ԵՄ-ի և Հայաստանի միջև բանակցային նոր համաձայնագրի կնքման համար բանակցային փուլի մեկնարկի մասին: Թեպետ Հայաստանը Ասոցացման համաձայնագրի անդամ չէ, սակայն դա բխում է նրա շահերից»,- նշել է Պոյկանսը: