Վրացական եւ ամերիկյան ստորաբաժանումները համատեղ դաշտային վարժանքներ են անցկացրել
International newsԹբիլիսիի մերձակա Վազիանի օդանավակայանի տարածքում վրաց-ամերիկյան «Արժանի գործընկերություն» զորավարժությունների շրջանակներում կայացել են տակտիկական դաշտային վարժանքներ գումարտակի մակարդակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, վարժանքներին մասնակցել են վրացի եւ ամերիկացի 300 զինվորականներ: Դրանց ընթացքին հետեւել Է ԱՄՆ-ի բանակի 173-րդ դեսանտային բրիգադի հրամանատար գնդապետ Մայքլ Ֆոսթերը:
Վարժանքների սցանարին համապատասխան, պայմանական հակառակորդը դիրքեր Է գրավել բնակավայրում եւ գրավել օդանավակայանը: Վրաց-ամերիկյան ստորաբաժանման խնդիրը գրոհով հակառակորդին բնակավայրից եւ օդանավակայանից դուրս մղելն Էր եւ գործողության շրջանում հաստատվելը:
Վարժանքներին մասնակցել են հետեւակի «Բրեդլի» ամերիկյան մարտական մեքենաներ եւ վրացական ԿՍՄ-2 հետեւակի մարտական մեքենաներ:
«Արժանի գործընկերություն» վարժանքներն առաջին անգամ են անցկացվում Վրաստանում, դրանց նպատակը վրացական վաշտի պատրաստումն Է ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերի հետ համագործակցությանը:
Զորավարժություններն սկսվել են մայիսի 11-ին եւ կավարտվեն մայիսի 24-ին: Դրանց մասնակցում են վրացի ու ամերիկացի 600 զինծառայողներ: Ինչպես նշում Է, վրացական կողմից վարժանքներում գործի Է դրված առաջին հետեւակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը, չորրորդ մեքենայացված բրիգադի 42-րդ գումարտակի առաջին մեքենայացված վաշտը եւ զինվորական ոստիկանության մի դասակ: