Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության շուրջ բանակցությունները մոտ են ավարտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղրղզ գործընկեր Էրլան Աբդըլդաևի հետ բանակցությունների ավարտից հետո, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
«Մենք շահագրգռված ենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների սկզբունքային պայմանավորվածությունները հնարավորինս շուտ իրականացվեն»,- նշել է նախարարը:
Լավրովը նաև ողջունել է Ղրղզստանի կառավարության կողմից մի շարք որոշումների ընդունումը, որոնք հավանության են արժանացնում ՄՄ-ին և ԵՏՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը:
Նախարարը նաև նշել է, որ զուգահեռաբար ավարտվում է ռուս-ղրղզական փաստաթղթերի համաձայնեցումը: «Այդ բանակցությունները մոտ են ավարտին: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս դրանք կստորագրվեն»,- ասել է Լավրովը: