Հայ սամբիստները 5 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
SportՀայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 5 մեդալով:
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում մարզական սամբոյում 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Երվանդ Գրիգորյան) և մարտական սամբոյում 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը (Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Ավդալյան) արժանացել են բրոնզե մեդալների: Մրցումների առաջին օրերին Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում եր կրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց Եվրոպայի սամբոյի չեմպիոն:
Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով (1 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե):