Միջերկրական ծովում մեկնարկել են ՌԴ-ի եւ Չինաստանի ռազմածովային վարժանքները
International newsՌԴ-ի եւ Չինաստանի ռազմանավերը մայիսի 18-ին Միջերկրական ծովի արեւելյան հատվածում սկսել են «Ծովային փոխգործակցություն-2015» համատեղ վարժանքները, որոնք նպատակամղված են «նավագնացության անվտանգության ապահովմանը»: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ռուսական կողմից վարժանքների գործադիր ղեկավար, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մարտական պատրաստության վարչության պետ, դերծովակալ Վիկտոր Կոչեմազովը:
ՏԱՍՍ-ը նշում Է, որ ընդամենը վարժանքներին կմասնակցի ինը նավ: Չինաստանը կներկայացնեն «Լինյի» եւ «Վեյֆան» ֆրեգատները, ինչպես նաեւ մատակարարման համալիր նավը: Ռուսաստանի կողմից, բացի «Մոսկվա»-ից, վարժանքներում գործի կդրվեն «Լադնիյ» պահակային նավը, «Ալեքսանդր Օտրակովսկի» եւ «Ալեքսանդր Շաբալին» մեծ դեսանտային նավերը, ինչպես նաեւ «Սամում» հրթիռանավը՝ օդային բարձիկով, եւ փրկարար-քարշակային նավ: