ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութունը Անկարայի և Բրյուսելի միջև բանակցությունների առաջնահերթ հարցն է
International newsԹուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններն անկյունաքար են Անկարայի և Բրյուսելի հարաբերություններում, ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի և Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի համատեղ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ընգծել ենք օրենքի գերակայության և տնտեսական ոլորտում կոնկրետ քայլերի կարևորությունը: ԵՄ-ն և Թուրքիան նաև շարունակելու են համագործակցել այլ ընդհանուր առաջնահերթությունների, այդ թվում առևտրի և Մաքսային միության արդիականացման, էներգետիկայի և վիզային ռեժիմի ազատականացման շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:
Խոսքը վերաբերում է նաև համագործակցության ամրապնդմանը՝ դեպի ԵՄ անօրինական միգրացիան կանխելու համար, Թուրքիային լրացուցիչ միջոցներ տրամադրելուն՝ Սիրիայից և Իրաքից փաստականներին ընդունելու հարցում, ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին, Կիպրոսի կարգավորման հարցով բանակցությունների աջակցմանը, ասվում է հայտարարության մեջ:
Բրյուսելում այսօր անց է կացվում ԵՄ-Թուրքիա ասոցացման 53-րդ խորհուրդը՝ Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ բանակցային գործընթացի շրջանակում: