Գերմանացի երկաթուղայինների նոր գործադուլը սպառնում Է խախտել միլիոնավոր մարդկանց պլանները
International newsԳերմանիայում գնացքների մեքենավարները հայտարարել են հերթական ընդգրկուն գործադուլի անցկացման մասին, որը խոստանում Է ամբողջ երկրում խախտել միլիոնավոր մարդկանց պլանները: Ինչպես տեղեկացնում Է GDL արհմիությունը, մայիսի 19-ին կդադարեն երթեւեկել բեռնատար շարժակազմերը, դրանց կմիանան մարդատար գնացքների մեքենավարները:
GDL-ի որոշումը դարձել Է գործատուի՝ Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի հետ սակագների շուրջը բանակցությունների հերթական փուլի ձախողման արդյունքը: Արհմիությունը մեքենավարների համար պահանջում Է դրույքների 5 տոկոսով բարձրացում եւ աշխատաժամանակի կրճատում 39 ժամից մինչեւ 37 ժամ: Կոնցեռնը պատրաստ Է դրույքները բարձրացնել 4,7 տոկոսով եւ իրականացնել հազար եվրոյի չափով միանվագ վճարումներ:
Արհմիությունն առայժմ չի նշում, թե երբ գործադուլը կդադարեցվի, բայց պնդում Է, որ այն չի դասվում անժամկետի կատեգորիային: Սակայն արդեն այժմ հասկանալի Է, որ այն տեւողությամբ կդառնա ռեկորդային, եթե GDL-ն գործատուից չստանա այնպիսի առաջարկություն, որից չկարողանա հրաժարվել: Սակայն իրադարձությունների նման զարգացումը տեղի դիտորդները քիչ հավանական են համարում: Ամեն ինչ տանում Է այն բանին, որ այս գործադուլը մեկ շաբաթից ավելի երկար տեւի, հաղորդում Է ՏԱՍՍ-ը: