Հայտնի են Չեմպիոնների լիգայի առաջին զամբյուղի անդամները
SportՀայտնի են Չեմպիոնների լիգայի 2015/2016 մրցաշրջանի առաջին զամբյուղի անդամները:
ՈՒԵՖԱ-ի վարկանիշով առաջին 8 հորիզոնականները զբաղեցնող թիմերն են «Բարսելոնան», «Բավարիան», «Չելսին», «Յուվենտուսը», «ՊՍԺ»-ն, «Բենֆիկան», «Զենիթը» և «ՊՍՎ»-ն: Երկրորդ զամբյուղում են «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Պորտու»-ն:
Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի 2014/15 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին: Եզրափակիչում կմրցեն կատալոնական «Բարսելոնա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը: