Չինաստանում ջրհեղեղից տուժել է ավելի քան 700 հազար մարդ.ԶԼՄ-ներ
International newsԿենտրոնական չինական Հունան նահանգում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղից տուժել է 407 հազար մարդ: Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում տարերքից տուժել է մոտ 300 հազար մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել արտակարգ կերպով տարհանել 13.3 հազար մարդու: Գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով ջրասույզ են եղել 45 հա գյուղատնտեսական տարածքներ:
Տարերքը նաև վնասել է ավտոճանապարհները և կապի գծերը, մի շարք շրջաններում խաթարվել է էլեկտրամատակարարումը: Ներկայումս իշխանությունները գնահատում են ջրհեղեղի հասցրած վնասի չափը: