ԲՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարում է Վահագն Գևորգյանի թեկնածությունը. հայտարարություն
PoliticsԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում անկուսակցական Վահագն Գևորգյանի թեկնածությունը սատարելու մասին:
«Երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում քննարկվել է մեկ հարց՝ հունիսի 7-ին Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրությունների հարցը: ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել անկուսակցական Վահագն Գևորգյանի թեկնածությունը»: