ԵՄ-ի տասը երկրներ դեմ են անօրինական միգրանտների ընդունման բաժնեմասերին
International newsԵվրամիության 28 երկրներից տասը հայտարարել են, որ համաձայն չեն ԵՄ-ի անդամների համար երրորդ աշխարհի երկրներից անօրինական միգրանտների ընդունման բաժնեմասեր սահմանելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:
«Առաջարկությանը համաձայն չեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
ԵՄ-ի հարավեվրոպական պետությունների վրա ճնշումը նվազեցնելու համար, որոնց բաժին Է ընկնում միգրանտների հիմնական հոսքը, Եվրահանձնաժողովը պատրաստել Է բաժնեմասերի համակարգի նախագիծ, որոնց համաձայն գաղթականները հավասարաչափ կբաշխվեն միության բոլոր անդամների միջեւ՝ հաշվի առնելով ազգային համախառն ներքին արդյունքի ծավալը, բնակչության թվակազմը, գործազրկության մակարդակը, այն օտարերկրացիների քանակը, որոնց արդեն ապաստան Է տրամադրվել: Ենթադրվում Է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում Եվրամիությունը 20 հազար գաղթականների կընդունի երրրորդ աշխարհ ի երկրներից, ամենից առաջ Աֆրիկայից:
Եվրամիությունն ԱԳ նախարարությունների եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը հաստատել Է Միջերկրական ծովում միգրանտների ապօրինի փոխադրման դեմ պայքարի գործողությունը:
Հյուսիսային Աֆրիկայից գաղթականները փորձում են Միջերկրական ծովով Եվրոպա հասնել մաքսանենգների օգնությամբ, որոնք մարդկանց անօրինական փոխադրումներ են կազմակերպում հրեշավոր պայմաններում: Այդպիսի «փոխադրումների» ընթացքում միգրանտների զգալի մասը զոհվում Է՝ չհասնելով ափ: