Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լիլիթ Մուրադյան. «Մեր տանը վերջին խոսքը Վահեինն է»

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանի ոճին BlogNews.am-ն անդրադարձել է։ Այս անգամ նրա հետ խոսել ենք ընտանիքի, կարիերայի, Յանա Դանիելյանի հետ վեճի մասին խոսակցությունների ու այլ թեմաների մասին։

-Լիլիթ, հեռուստատեսային ի՞նչ ճանապարհ եք կանխատեսում Ձեզ համար։

-Չլինել ծեծված դեմք և լինել լավ լրագրող, լավ հաղորդավար։ Իմ գերնպատակը երևալը չէ, թեև դա հաճելի է։ Ամեն ինչին կա չափ, որն անցնելու դեպքում քեզ սկսում են չսիրել։ Ես չեմ ստի ու ասեմ, թե մեծ ճանապարհ եմ տեսնում, որովհետև բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, հեռուստատեսային ոլորտը շատ սուղ է, ու իմաստ չունի խոսել ինչ-որ անիրական երազանքների մասին։ Եթե ասեմ՝ հետագայում գնալու եմ արտերկիր ու դառնամ հայտնի լրագրող, սուտ կլինի։ Հարցն այն չէ, որ չեմ կարող, ուղղակի ես շատ եմ սիրում այն, ինչ ինձ շրջապատում է՝ իմ ընտանիքը, ամուսինը, տունը. աշխարհի ամենամեծ հաջողությունն ինձ չէր ստիպի թողնել այս ամենն ու վազել երազանքիս հետևից։

Այստեղ ես փորձում եմ դառնալ լավ հաղորդավար։ «Առավոտ լուսոն» տեղեկատվական-ժամանցային ծրագիր է ու քեզ չի դնում կաղապարների մեջ։ Ես այս տարիներին հնարավորություն ունեցա հարցազրույցներ անել այնպիսի մարդկանց հետ, որ չէի կարողանա անել, եթե ունենայի իմ հեղինակային հաղորդումը, թեև դա ևս լինելու է։

-Ձեր ամուսինը նույնպե՞ս իր ապագան չի տեսնում արտերկրում։

-Իմ ամուսինն աշխարհի ամենալավ ամուսինն է. երբեք իր կարծիքը չի պարտադրում ինձ։ Եթե ես հասկանամ, որ ամուսնուս հետագա գործունեությունը և մեր ընտանիքի ապագան կախված է իր՝ արտերկիր մեկնելուց, բնականաբար, ամեն ինչ կթողնեմ ու կգնամ իր հետ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում է մի պահ, երբ ասում է՝ ամեն ինչից հոգնել եմ, գնալու եմ էստեղից։ Ասում են՝ լավ է էնտեղ, որտեղ մենք չկանք, բայց դա հարցի լուծում չէ։ Մենք շատ կապված ենք մեր ընտանիքների հետ։ Այն, որ դու գիտես՝ քո բոլոր հարազատներն ընդամենը տասը րոպե հեռավորության վրա են գտնվում, ուժ է տալիս։ Ես կարիերիստ, մաքսիմալիստ մադկանցից չեմ, որ գնամ միայնակ, 100 դոլարով մեկ ամիս ապրեմ հանուն այն բանի, որ մի օր հաջողության կհասնեմ։ Ես չափից շատ եմ սիրում իմ կոմֆորտը և հոգեկան հանգսությունը։ Չեմ կարծում՝ դրսում այդքան հանգիստ կլինեմ։ Սակայն չեմ ուզում հիմա ամպագոռգոռ խոսել։ Իհարկե, եթե շատ լավ առաջարկ լինի, գուցե և գնանք։

-Ասացիք, որ կլինի Ձեր հեղինակային հաղորդումը։ Կմանրամասնե՞ք։

-Կան նախագծեր, որոնք քննարկվել են և եթերում կլինեն հաջորդ եթերաշրջանում։ Այս պահին դեռ հստակ չէ և ավելին ասել չեմ կարող։

-Որպես հաղորդավարուհի ո՞րն եք համարում Ձեր թերությունը։

-Շատ են։ Ես ամեն օր տուն գնալուց հետո նայում եմ մեր, հաջորդ օրը՝ մեր գործընկերների եթերները։ Հնարավոր է՝ մի նախադասության մեջ մի քանի անգամ կրկնեմ նույն բառը, ինչն ինձ հանում է հունից, սակայն ուզում եմ բոլորին հիշեցնել, որ դա ուղիղ եթեր է։

-Իսկ ո՞րն եք համարում Ձեր առավելությունը։

-Սուտ կլինի, որ ասեմ՝ աշխատասեր եմ, բայց շատ պնդաճակատ եմ ու կարողանում եմ հասնել իմ նպատակին։

-Ցանկացած գնո՞վ։

-Չէ։ Երբեք չեմ ցանկանա ինչ-որ բանի հասնել ուրիշին վատություն անելով, բայց ուշ թե շուտ կհասնեմ նպատակիս։

-Դուք քանիցս նշել եք, որ բավականին բարդ բնավորություն ունեք։ Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբարդ գիծը։

-Ես հետ եմ վերցնում իմ խոսքերը։) Բոլորը ֆիքսվել են իմ այդ արտահայտության վրա, որովհետև իմ այդ հարցազրույցում ես եղա ավելի անկեղծ, քան կլինեն շատ-շատերը։ Յուրաքանչյուր ոք դիմացինի համար ունի բարդ բնավորություն։ Իմ ամուսինն ինձ համար աշխարհի ամենաթանկ մարդն է, բայց ինձ թվում է, որ ինքը շատ բարդ բնավորություն ունի, որովհետև ինչպես ասում են՝ «у каждого свои тараканы в голове»։ Հաճախ իմ կտրուկ լինելը ձևակերպվում է իբրև բարդ բնավորություն։

-Կա՞ մի բան, որ կուզեք փոխել, շտկել Ձեր բնավորոթյան մեջ։

-Ոչ։

-Նշեցիք, որ Վահեն էլ իր բարդություններն ունի։ Ո՞րն է նրա բնավորության ամենաբարդ գիծը։

-Մարդու հետ անընդհատ շփվելով՝ նոր բաներ ես բացահայտում։ Ոչ ոք պարտավոր չէ ամեն բան անել այնպես, որ դիմացինին դուր գա։ Եթե ես փորձեմ ինչ-որ բան փոխել իմ ամուսնու կամ իմ մեջ, կնշանակի, որ ես չեմ սիրի նրան այնպիսին, ինչպիսին սիրել եմ կամ չեմ լինի այն, ինչ կամ։ Իհարկե, ընտանիքում սկսում ես կոմպրոմիսի գնալ, օրինակ՝ ես գիտեմ, որ տվյալ բանը Վահեին զայրացնում է, չեմ անում, բայց դա չի նշանակում, որ ես փոխեցի իմ բնավորությունը, ուղղակի ձեռք ես բերում «քթածակ» ու փորձում ես այնպես անել, որ ավելորդ խնդիրներ չլինեն։

-Թվում է՝ Դուք քիչ կոմպրոմիսային մարդ եք, սակայն կարծիք կա, որ Վահեն այս առումով ազդեցություն է ունեցել Ձեզ վրա և ավելի կոմպրոմիսային եք դարձել։

-Այո, եթե մարդն ունի բնավորություն, տեսակ ու կարծիք, պետք է հավատարիմ մնա դրան։

Վահեն ինձ չի փոխել, Վահեն իմ կյանքի ամենաուրախ, ամենալուսավոր «ամենան» է։ Մենք ի սկզբանե իրար շատ նման ենք եղել, նույնիսկ հորոսկոպի նույն նշանի տակ ենք ծնվել։ Թեև պիտի նշեմ, որ այդ նմանությունները միշտ բերում են կոնֆլիկտի. մեզանից յուրաքանչյուրը միշտ մտածում է, որ ճիշտ է։ Հաճախ մենք նույն բանի մասին տարբեր լեզուներով ենք խոսում ու չենք հասցնում հասկանալ, որ խոսքը նույն բանի մասին է։

Ոչ թե Վահեն է ինձ փոխել, այլ ամուսնությունն է մարդուն շատ փոխում, իհարկե Վահեի ազդեցությունն էլ կա ինձ վրա։ Նախկինում ես շատ կտրուկ ու ամբիցիոզ էի, իսկ այսօր հարցնում եմ Վահեի կարծիքն, ու եթե նա ասի՝ մի արա, չեմ անի։ Մեզանից յուրաքանչյուրը շատ է փոխել մյուսին։ Դա այլ բան է։

-Տեսակով լիդե՞ր եք։

-Այո։

-Ընտանեկան կյանքում դա խանգարո՞ւմ է։

-Ոչ։ Ես չեմ փորձում իմ լիդեր լինելն ինչ-որ կերպ ցույց տալ ընտանիքում։ Ես միշտ լիդեր եմ եղել, որովհետև տեսակով էդպիսին եմ, իսկ տանը կա տղամարդ, ու վերջին խոսքն իրենն է։ Թեև մեր տանը նման բան էլ չկա, մեզ մոտ շատ լավ, առողջ հարաբերություններ են։ Իհարկե, կա նաև մի բան, որ տանը գլուխը տղամարդն է, պարանոցը՝ կինը, սակայն եթե տեսակով լիդեր կինը փորձի իր լիդերությունը ցույց տալ նաև տանն ու ընտանիքում, նրա ընտանիքը երկար կյանք չի ունենա։

-Դուք միշտ ասում եք, որ հնարավոր չէ միշտ երջանիկ լինել։ Այս պահին Ձեզ ի՞նչն է խանգարում լիարժեք երջանիկ լինել։

-Ոչինչ։ Պետք չէ անընդհատ փնտրել երջանկություն, եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր այդպիսին։ Ես երևի ավելի հստակեցնեմ՝ ուրախ լինել և երջանիկ լինել տարբեր բաներ են։ Ես այսօր չեմ կարող ասել, թե շատ ուրախ եմ, բայց ես երջանիկ եմ. ինձ ոչինչ չի խանգարում երջանիկ լինել։ Եթե սպասես, երբեք երջանիկ չես լինի։ Հաջողակ մարդն արդեն երջանիկ է, բայց այդ զգացողությունը պահեր է տևում։

-Երբ Հայաստանում ընտանիք է կազմվում, բոլորը սպասում են այդ ընտանիքի համալրման մասին լուրին։ Դուք պլանավորո՞ւմ եք առաջիկայում երեխա ունենալ կամ չունենալ, թե՞ այն զույգերի շարքին եք դասվում, ովքեր կարծում են, որ դա պլանավորելու բան չէ։

-Եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո պլանների ամասին։ Ամեն բան Աստծո Ձեռքին է։

-Վերջերս հրապարում եղավ, որ Ձեր քիթը վիրահատության կարիք ունի։ Դուք հա՞շտ եք Ձեր արտաքինի հետ, թե՞ կան բաներ, որոնք կցանկանայիք փոխել։

- Ես երբեք ուշադրության պակաս չեմ զգացել՝ սկսած դպրոցից։ Ինձ սիրել են, թե՝ ոչ, դա արդեն սուբյեկտիվ է։ Յուրաքանչյուրի մոտ էլ լինում են օրեր, երբ մեզ թվում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց ես երբեք չեմ ընկնում իմ արտաքինի հետևից։ Մի պահ կար, երբ կենտրոնացել էի, ինչպես ընթերցողներն են ասում, իմ մեեեեծ քթի վրա։

Ես համարում եմ, որ բավականին գեղեցիկ ամուսին ունեմ ու էլ չեմ տառապում մտքով, թե ինչն ինձ դուր չի գալիս իմ արտաքինի մեջ։ Եթե ունեմ նման ամուսին, երևի իր դուրն ամեն ինչ եկել է։

-Այսինքն՝ պլաստիկ վիրահատության չե՞ք գնա։

-Կփորձեմ հնարավորինս երկար երիտասարդ մնալ, բայց չեմ փոխի շուրթերս, քիթս։

-Խոսակցություններ կան, որ Դուք և հաղորդավարուհի Յանա Դանիելյանը վիճել եք և նախկինի պես մտերիմ չեք։

-Իմ և Յանա Դանիելյանի միջև երբեք վեճ չի եղել։

-Հիմա նախկինի պես մտերի՞մ եք։

-Ոչ, բայց դրա պատճառը վեճը չէ։ Երբ ամեն մարդ ստեղծում է իր ընտանիքը, շատ դժվար է նույն մտերմությունը պահել բոլորի հետ։ Նա ունի իր ընտանիքը՝ ամուսին, շատ սիրուն աղջիկ ու աշխատանք։ Ես ունեմ իմ ամուսինը, ընտանիքն ու աշխատանքը։ Չենք կարողանում առաջվա պես հաճախ հանդիպել, շփվել, բայց ծիծաղելի է ասել, որ վիճել ենք։

-Այժմ ընկերուհինե՞ր եք թե՞ ոչ։

-Ես և Յանա Դանիելյանը եղել ենք շատ լավ գործընկերուհիներ, որից հետո եղել ենք շատ լավ ընկերուհիներ, կարծում եմ՝ հիմա էլ շատ լավ մտերիմներ ենք։

-Ինչ-որ բան կցանկանա՞ք ավելացնել։

-Ես հարգում եմ բոլոր ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց կարծիքը։ Խոսքս ուղղում եմ տարիքով ավելի մեծ ընթերցողներին. եթե դուք չեք սիրում ինչ-որ մեկին, մի սիրեք, պարտավոր չեք սիրել, եթե ձեզ տանջում է հարցը, թե ոնց կարող էր Վահեի պես սիրուն տղան «առնել» աշխարհի ամենագեշ աղջկան, որը ես եմ, ես կիսում եմ ձեր վիշտը, բայց ակնհայտ ցույց տալ նախանձը ծիծաղելի է։ Երբ ինչ-որ մեկի համար այս կամ այն մարդը հետաքրքիր չէ, նա շրջանցում է այդ մարդուն։ Ժամանակին կարդում էի բոլոր մեկնաբանություններն ու նույնիսկ լացում, հիմա Վահեն թույլ չի տալիս, որ կարդամ։

Ինձ համար այնքան ցավալի չէ, երբ 16-17 տարեկան աղջիկն է գրում, որ ես գեշ եմ, գոռոզ ու ինքնասիրահարված, որքան այն, երբ դա գրում է հասուն, մայրիկիս, տատիկիս տարիքի կինը, ով ունի երեխաներ։ Երիտասարդ աղջիկներին չար, անեծքի հավասար բաներ գրելն ուղղակի ամոթ է։ Այդ մեկնաբանություններից մեզանից ոչ ոք ո՛չ դժբախտանում է, ո՛չ էլ տգեղանում։

 

 

 

 

 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank