ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը: Նա նշել է, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի միջև կայացած վերջին զրույցը նվիրված է եղել «Ուկրաինայում հրադադարի գործընթացը խթանելուն»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լավրովը նշել է նաև, որ Մոսկվան կանի ամեն բան՝ Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատումը խթանելու համար: Ռուսաստանը միաժամանակ պատրաստ է կատարելագործել և հստակեցնել Պուտինի ծրագիրն Ուկրաինայի հարցում, ինչպես նաև շփման խմբի կողմից ուղղված լրացումները կատարելուն, որը բանակցություններ է անցկացնում Մինսկում: