Կլոպը պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ
SportԴորտմունդի «Բորուսիա»-ն գլխավորող Յուրգեն Կլոպը կդառնա Մադրիդի «Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչը: Ինչպես փոխանցում է Sport Mediaset-ն ու Radio Deutschland-ը, 47-ամյա գերմանացի մասնագետն «արքայական ակումբ»-ի հետ կնքել է պայմանագիր մինչ 2018 թվականը: Համաձայն պայմանագրի՝ Կլոպը տարեկան կստանա 8 մլն եվրո աշխատավարձ: Հենրիխ Մխիթարյանի ներկայիս մարզչի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտա րարվի մայիսի 30-ից հետո, երբ «Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպի «Վոլֆսբուրգ»-ին:
«Ռեալ»-ում Կլոպը կփոխարինի Կառլո Անչելոտտիին: Իտալացին իսպանական ակումբում աշխատանքի ընթացքում հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը և Իսպանիայի գավաթը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչ 2015-16 թվականների մրցաշրջանի ավարտը, սակայն արդեն իսկ լուրեր շրջանառվում, որ Անչելոտտին կգլխավորի «Միլան»-ը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը հասել է Եվրոպայի ակումբային գլխավոր առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է «Յուվենթուս»-ին: Իսպանիայի առաջնությունում մադրիդցիները դարձել են երկրորդը, առաջ թողնելով «Բարսելոնա»-ին:
Կլոպը «Բորուսիա»-ից իր հեռանալու մասին հայտարարել է դեռևս ապրիլին: Նրա գլխավորությամբ դորտմունդցիները երկու անգամ դարձել են Գերմանիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, մեկ անգամ հաղթել են երկրի գավաթը: 2012-2013 թվականների մրցաշրջանում հասել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: