Բաքվում սկսել են շենքերի վրայից պոկել երեսպատման դյուրավառ սալիկները
International newsԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսել են բնակելի շենքերի վրայից պոկել երեսպատման դյուրավառ սալիկները: Ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, աշխատանքներն իրականացվում են Բաքվի տարբեր թաղամասերում՝ շինարարական բրիգադների կողմից: Աշխատանքներն սկսվել են ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ: Երեսպատման սալիկներն արդեն ապամոնտաժվել են 14 շենքերի վրայից:
Բաքվի Ազադլըգ պողոտայում թիվ 289 շենքում այսօր ծագած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Հրդեհն սկսվել է 16 հարկանի շենքի վերին հարկերում: Կրակն անմիջապես տարածվել է շենքով մեկ` այն դրսից ցածրորակ պլաստիկ նյութով պատված լինելու պատճառով:
Բաքվում պլաստիկ սալիկներով պատված նման 800 բնակելի շենքեր կան: