Գիշերային ռմբակոծություն Դոնեցկում. ռումբերն ընկել են բնակելի շենքերի մեջ
International newsԴոնբասում իրավիճակը կրկին վատթարացել է: Անցյալ գիշեր ուկրաինացի զինվորները տանկերից, ինքնագնաց հրետանուց և ականանետերից գնդակոծել են Դոնեցկի օդանավակայանը, հայտնում է vesti.ru-ն:
Ռմբակոծությունները դադարեցվել են միայն ԵԱՀԿ դիտորդների միջամտությունից հետո: Ընդամենը մեկ օրվա ընթացքում Դոնեցկի և շրջակա տարածքի ուղղությամբ կրակ են բացել գրեթե 30 անգամ:
Առավոտյան իրավիճակը կայունացել է: Գիշերային հարձակումների ռմբակոծությունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Հրետանային ռմբակոծությունը շարունակվել է ամբողջ գիշեր: Ուկրաինայի ուժայիններն օգտագործել են ականանետներ:
Դոնեցկի օդանավակայանի շրջակայքում իրավիճակի վատթարացման հետևանքով տուժել են մի շարք բնակավայրեր:
Պայթյունների հետևանքով վեց տուն է վնասվել: