ԱՄՆ վերադարձող ճամփորդանավը ծանծաղուտն Է ընկել Բերմուդյան կղզիների շրջանում
International newsNorwegian Dawn ճամփորդանավը, որը վերադառնում Էր ԱՄՆ-ի Բոստոն քաղաք (Մասաչուսեթսի նահանգ), մայիսի 19-ին ծանղաղուտն Է ընկել Բերմուդյան կղզիների շրջանում: Այս տեղեկատվությունը հավաստել Է ԱՄՆ-ի Առափնյա պահպանության ծառայությունը:
Ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ նավում եղել են 2 675 ուղեւոր եւ անձնակազմի ավելի քան հազար անդամ, նրանցից ոչ մեկը չի տուժել: Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ նավը ուղերթ Էր կատարում Norwegian Cruise Line ընկերության համար, որի կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ում:
Ինչպես նշել են ընկերությունում, նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ Է դարձել նավում Էներգիայի ժամանակավոր անջատումը, ինչը հանգեցրել Է դրա արագության նվազման: Ներկայում Էներգամատակարարումը վերականգնված Է: Հանրանավի անձնակազմն ստուգում Է, թե նավն ստացել Է արդյոք վնասվածքներ: Ինչպես նշվում Է, նավամբարում ջուր չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: