Yerevan, 23.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ապրես, տղա ջան, դու «ադամանդ ես». Լիսկայի վկաները անցել են գրոհի

Analysis

«Օ~ֆ, աման, եսիմ է». սա համապարփակ եւ խիստ էմոցիոնալ այն արտահայտությունն է, որը, թերեւս, վերջին շրջանում դարձել է բավական տարածված եւ ականջ ծակող: Տվյալ բառակապակցությունը օգտագործում է բնակչության զգալի մեծամասնությունը հիմնականում էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, արտագաղթի, ինչպես նաեւ Սյունիքում մայիսի 2-ին տեղի ունեցող ծեծկռտուքի հետ կապված:

Հարկ է նկատել, որ վերը թվարկված գրեթե բոլոր խնդիրները քննարկման են դրվում եւ հիմնականում իրենց լուծումները ստանում են ՀՀ Ազգային ժողովում, որտեղ վերջին օրերին «շունը տիրոջը չի ճանաչում»: Թե ի՞նչ է կատարվում հայրենի խորհրդարանում` տեսնում ենք բոլորս` «խրամատներում» գտնվող «զինվորները» անցել են թեժ պայքարի, սակայն վերջիններս հավանաբար մոռացել են, որ իրական թշնամիները գտնվում են պետական սահմանից այն կողմ:

Միջանցքներում մարտեր առանց կանոնների ձեւաչափով հանդես եկող պատգամավորները, ինչ խոսք, օրիգինալ են իրենց վարքագծով եւ բառապաշարով: Նշենք, անկրկնելի էր նաեւ երեկ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունեցող սյունյաց պատգամավոր Հայկ Գրիգորյանի «կատաղի» ելույթը:

Ըստ երիտասարդ պատգամավորի. «ԱԺ դահլիճում կան հատուկենտ մարդիկ, որոնք շունչները պահած սպասում են, որ մի դժբախտ դեպք տեղի ունենա Սյունիքում, հատկապես՝ Գորիսում, և նրանք էլ սկսեն իրենց նեխած մտքերը, կամ՝ Գյուլնազ տատու հեքիաթները մատուցեն հանրությանը: Խոսքս անշուշտ վերաբերում է Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքերին, որոնք ցանկացած բանական մարդու համար անընդունելի են ու դատապարտելի: Գործընկերս իր ողջ ջանքերը գործադրում է, որպեսզի Սյունիքի մարզպետի որդուն սարքի մեր ժամանակների հակահերոս: Նման բան միայն նրա ճղճիմ մտածելակերպի արգասիքն է: Եվ ընդհանրապես, կոչ եմ անում վերջ տալ այդ տգեղ սովորությանը, քաղաքական դիվիդենտներ հավաքելով ուրիշներին փնովելը՝ նրանց վրա ցեխ շպրտելով: Եթե հիմա հետաքննությունը պարզի, որ այս գործում Տիգրան Խաչատրյանի մեղքը հավասար է զրոյի, այսինքն եթե նա ընդհանրապես կապ չունի տղաներին հարվածելու կամ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, մեջներդ կլինի՞ այն աստիճան բարոյականություն, որ հրապարակային ներողություն խնդրեք ձեր կողմից հնչեցված արտահայտությունների համար: Անկեղծ ասած՝ շատ եմ կասկածում»,-ասել է Հայկ Գրիգորյանը:

Անգլերենի նախկին ուսուցիչը նաեւ անհանգստություն է հայտնել իր գործընկերներից մեկի հոգեկան և մտավոր վիճակի հետ կապված եւ նշել. «Մարդասիրության սկզբունքները ենթադրում են կարեկցել հոգեկան պրոբլեմներ ունեցող որոշ անձանց: Բազմազավակ մորը պատրաստ եմ տրամադրել համապատասխան հոգեկան և բժշկական աջակցություն, որի համար անհրաժեշտության դեպքում, կդիմեմ համապատասխան մասնագետների: Այդօրինակ մոտեցումը պայմանավորված է բացառապես գործընկերոջս ընտանիքում խաղաղության հաստատմամբ».-խոսքը եզրափակել է պատգամավորը:

Կարելի է ասել, որ լավ էր, չէ` մի տեսակ շատ լավ էր: «Տոլեռանտ» եւ անգլիական մտածելակերպ ունեցող երիտասարդը, ով, սովորաբար, աչքի է ընկել հիմնականում կոճակ սեղմելու իր ֆունկցիայով, փաստորեն, որ ուզում է` լավ էլ խոսում է, դեռ մի բան էլ ավել` առաջ է քաշում այնպիսի կարեւոր սկզբունքներ, ինչպիսին է մարդասիրության սկզբունքը, որոնց մասին հավանաբար իր տված դասերի ժամանակ պատմել է նաեւ Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, սակայն վերջինս այդպես էլ բան չի հասկացել, որովհետեւ այն նախ «գյուլնազ տատի հեքիաթ» է համարել եւ հետո էլ նյութը անգլերենով էր…

Ինչեւէ, մի կողմ դնելով այդքան անհասկանալի սկզբունքները, եւ դրանցից բխող «մանր-մունր» իրադարձությունները, մի քանի բարեկամական խորհուրդ տանք պատգամավորին` նախ Ձեր կողմից արդեն սիրված բարձր ամբիոնից ելույթ ունենալուց առաջ նախապես գրված եւ լավ մշակված տեքստը մի քանի անգամ բարձր ընթերցեք` լավ կլինի դա անել հայելու առաջ, շեշտերը դրեք բառի վերջին ձայնավորի վրա եւ վերջապես մարդկանց հոգեբուժարաններ ուղարկեք ավելի ջղային ու վստահ տոնայնությամբ… եւ այդքանից հետո նոր միայն Ձեր թիմակիցները կասեն` ապրես, տղա ջան, նստի'ր, դու «ադամանդ ես»:

Հասկանում ենք, որ Լիսկային պարտք ունես հետ տալու, բայց աշխատիր պարտքդ մաս մաս վերադարձնել, որ ստրկամտությունդ ու ունայնությունդ միանգամից ի ցույց չդնես: Էսպես «խախանդ», հանգիստ ապացուցիր, որ նրա համար «դոշ ես տալիս» ցանկացած պարագայում...

Դե Սուրիկ Խաչատրյանն էլ առատաձեռն տղա է, քեզ սոված չի թողնի...

Սոսե Չանդոյան

AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California