Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ժաննա Բուտուլյան. «Եթե ցանկանայի, վաղուց ամուսնացած կլինեի»

Lifestyle

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանի անձնական կյանքը միշտ քննարկման փուլում է. նրա անունը պարբերաբար կապվում է այս կամ այն հայտնի մարդու հետ, սակայն դրանց հիմքում հիմնականում ոչինչ չկա։ BlogNews.am-ը Ժաննայի հետ անկեղծ զրույց է ունեցել անձնական կյանքի ու հարաբերությունների մասին։ Ժաննան նշեց, որ այս փուլում սա իր վերջին հարցազրույցն է և տևական ժամանակ լռելու ցանկություն ունի։

-Ժաննա, դու շփվող, աշխույժ աղջիկ ես, բայց քո կողքին երբեք կողակից չենք տեսել (չհաշված կեղծ սիրավեպերը, որ պարբերաբար վերագրվել են քեզ)։ Ինչո՞ւ։

-Թեև շփվող եմ, ինձ համար շատ դժվար է ընտրել մտերիմ մարդու, կողակցի, որովհետև ինձ համար դա շատ լուրջ հարց է։ Ես սիրում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ ինձ նման են լինում ու իրար լավ ենք հասկանում։

-Առհասարակ, դժվա՞ր ես հարաբերություն սկսում։

-Ինձ համար շատ հեշտ է մարդկանց հետ ծանոթանալն ու շփման առաջին փուլը։ Առավել բարդ է անցումը դեպի երկրորդ փուլ, երբ հարաբերություններն ավելի են լրջանում։

-Իսկ հակառակ սեռի հետ հե՞շտ ես շփվում։

-Հա։ Ունեմ շատ տղա ընկերներ, ու ինձ համար բարդ չէ հասկանալ տղամարդուն ու նրա մտածելակերպը, որովհետև կարողանում եմ հարցին նայել դիմացինիս տեսանկյունից։

-Հաճա՞խ ես սիրահարվում։

-Չէ, ինձ համար սիրահարվելն էլ է շատ դժվար։

-Քեզ համար առաջին ազդակն արտաքի՞նն է։

-Այո, տղամարդու արտաքինն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Արտաքինը մակերեսային հանգամանք չէ, քանի որ այն շատ բան է ասում մարդու մասին։ Ժեստերը, քայլվածքը, գլխի դիրքը, հայացքը, անձնական տարածություն պահելն արտահայտում են նրա տեսակը։ Ես միանգամից կարողանում եմ ընկալել՝ ինչպիսին է նա։ Առաջին տպավորությունս մարդու մասին ինձ երբեք չի խաբել։

Ես չեմ կարող ասել արտաքին կոնկրետ հատկանիշներ, սակայն շատ կոկիկ տղամարդիկ՝ փողկապներով ու գելով սարքած մազերով, ինձ վանում են։ Դա նշանակում է, որ նրա մեջ պակասում է ազատությունը։

-Վստահաբար սիրահարված եղել ես։ Ի՞նչն է քեզ առաջին հերթին գրավել, տպավորել։

-Այո, բայց չեմ կարող ասել՝ ինչի համար եմ սիրահարվել։ Հավանաբար ինձ եմ նմանեցրել, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ մենք տեսակով մոտ լինենք իրար։ Ես կարող եմ ասել, որ գիտեմ սիրել, սակայն այս մասին ավելին խոսել չեմ ցանկանում։

-Սեփականատեր կամ խանդո՞տ ես։

Սեփականատեր չեմ, քանի որ չեմ հասկանում դա։ Ինչ վերաբերում է խանդին, այո, ես խանդոտ եմ, սակայն հնարավորություն էլ չեմ ունեցել ուսումնասիրելու, թե որքան, որովհետև խանդի չնչին առիթը կարող է ստիպել, որ առհասարակ չշարունակեմ այդ հարաբերությունները։ Խոսքս «խանդի զառանցանքի» մասին չէ, երբ այն անառողջ է, ու մարդը խանդում է ընկերուհիներին, ընտանիքի անդամներին, սակայն եթե խոսքը իմ սիրած տղամարդու մասին է, և կա խանդի առիթ, հարաբերությունները չունեն ոչ մի հնարավորություն։ Կարծում եմ՝ եթե մի անգամ խանդի առիթ է տալիս, կտա նաև երկրորդ, երրորդ անգամ, իսկ ես նախընտրում եմ խաղաղ հարաբերություններ։

-Խանդը քո հանդեպ հանդուրժո՞ւմ ես։

-Եթե ես առիթ տամ, կիմանամ ու հանգիստ կվերաբերեմ, սակայն եթե խանդի առիթ տամ, ուրեմն հարաբերությունները փակուղում են։ Իսկ անիմաստ սկանդալներ չեմ սիրում։ Դա կործանիչ է։

-Միասե՞ր ես։

-Այո, ծայրաստիճան։

-Երկրպագուներ շա՞տ ունես:

-Եթե ասեմ՝ շատ ունեմ, անհամեստ կհնչի։ Ինձ շատ են անհանգստացրել կյանքիս ընթացքում, սակայն 18 տարեկան էի, երբ վերջին անգամ վեճ եղավ ինձ անհանգստացնելու պատճառով, և ես ինձ խոսք տվեցի, որ այլևս նման բան չի լինելու։ Շատ տհաճ պատմություն էր. հասկացա, որ դա իմ սխալ բացատրելու արդյունքն էր։ Դրանից հետո ես որոշեցի, որ այլևս երբեք ոչ ոք չի լուծելու իմ խնդիրները, քանի որ կարելի է այնպես ասել ոչ, որ դիմացինդ հասկանա՝ դա ոչ է։ Դրանից հետո ես այլևս խնդիրներ չեմ ունեցել։

-Դու ես ընտրո՞ւմ, թե՞ քեզ են ընտրում։

-Չեմ սիրում, երբ ինձ ընտրում են։ Ըստ իս՝ իրական չեն այն հարաբերությունները, երբ տղան երկար ժամանակ սիրում է աղջկան ու հասնում նրան, կարծում եմ՝ այդ դեպքում աղջիկն ուղղակի ընտրում է հարմար տարբերակ։ Առաջին հայացքից պետք է փոխադարձ ինչ-որ կայծ լինի։ Ես կարող եմ առաջինը սիրահարվել ինչ-որ մեկին, բայց որևէ քայլ չեմ անի նրան գրավելու համար։

-Տղաներին գրավելու քո տարբերակն ունե՞ս։

-Հատուկ ոչինչ չեմ անում, որովհետև ինքս չեմ սիրում, երբ մարդիկ հատուկ քայլեր են անում ինձ գրավելու համար։

-Ի՞նչը քեզ չի բավարարում շրջապատի տղամարդկանց մեջ։

-Հստակ որակներ նշել չեմ կարող, որովհետև այդքան ամբիցիոզ չեմ։ Ուղղակի երևի թե պահը չէ, որ ես կողակից ունենամ։ Ես մարդ եմ, ով հավատում է ճակատագրին և մոլորակների դասավորվածությանը։

-Բնավորության ո՞ր գծի հետ չես համակերպվի։

-Շատ բան չեմ հանդուրժի. ես չեմ անցնի իմ սկզբունքների վրայով։ Ինձ համար շատ կարևոր է ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա և չփորձել վերադաստիարակել։ Չեմ հանդուրժի, եթե մարդը կեղծի ինքն իրեն և խաղա։

-Որպես հոգեբան՝ շո՞ւտ ես հասկանում, որ մարդն իրեն կեղծում է։

-Գրեթե միշտ հասկանում եմ, դրա համար շատ քիչ եմ հիասթափվում, և նշածս երկրորդ փուլ հաշված մարդիկ են անցնում։ Թեև, իհարկե, հիասթափություններ էլ եմ ունենում. ոչ վաղ անցյալում ապրել եմ խոր հիասթափություն։

-Հակառակ սեռի՞ց։

-Չէ, ընկերական շրջապատում։

-Համբերատա՞ր ես։

-Կյանքիս տարբեր փուլերում ես նյարդային տարբեր վիճակներում եմ լինում հավասարակշռվածության առումով։ Սակայն գլոբալ առումով կարողանում եմ սպասել։

-Այսինքն՝ միշտ չէ՞, որ կարողանում ես հավասարակշռված լինել։

-Ոչ, որովհետև էմոցիոնալ եմ և միշտ չէ, որ կարողանում եմ պահել ինքնակառավարումս։

-Հոգեբանի մասնագիտությունդ է՞լ քեզ չի օգնում։

-Չէ, երբ հարցը վերաբերում է ինձ ու դիպում է սրտիս նուրբ լարերին, չեմ կարողանում վերահսկել ինձ։

-Փաստորեն, նաև բուռն ես վիճում։

-Այո։ Կարող եմ շատ կտրուկ բաներ անել, ինչ-որ բան կոտրել, հեռանալ։

-Եթե սխալ ես թույլ տալիս, ներողություն խնդրո՞ւմ ես։

-Այո, բայց եթե ես նման բան եմ անում, ուրեմն անհիմն չէ։ Ամեն դեպքում, եթե զգամ, որ չափն անցել եմ, ներողություն կխնդրեմ։ Կարծում եմ՝ դա բնորոշ է հասուն մարդուն։ Ավելի երիտասարդ տարիքում ես կարծում էի, որ ներողություն չեմ խնդրի, հետո հասկացա, որ ընդունելով քո սխալը՝ դու հաղթում ես ինքդ քեզ, իսկ դա ուժեղ մարդ դառնալու գրավականն է։

-Քեզ ուժեղ մարդ համարո՞ւմ ես։

-Եթե հարցը չի հասնում էմոցիաներիս, այո, հենց հարցը հասնում է էմոցիաներիս, ես թույլ եմ։

-Ժաննա, հայ իրականության մեջ 20 տարեկանից հետո չամուսնանալը դժբախտություն է, 25-ից հետո՝ ողբերգություն։ Արդեն 27 տարեկան ես, այդ հարցը հուզո՞ւմ է քեզ, ու արդյո՞ք քեզ անհանգստացնում են այդ հարցով։

-Անկեղծ ասած՝ այդ թեման ինձ միշտ վախեցրել է։ Եթե դա ինձ անհանգստացներ և ցանկանայի, վաղուց ամուսնացած կլինեի։ Ես այս տարիների ընթացքում դեռ չեմ ցանկացել ընտանիք կազմել, որովհետև կարծում եմ՝ երբ չկա կոնկրետ մարդ, ում հետ ցանկանում ես ընտանիք կազմել, դա արդեն բնազդ է։ Ես չեմ սիրում բնազդներով առաջնորդվել կամ հասարակության կարծիքով, որովհետև «ժամանակն» է։ Յուրաքանաչյուրն ունի իր ճակատագիրն ու հոգեկան աշխարհի զարգացման փուլերը։ 23-24 տարեկանում մարդու մոտ ճգնաժամային փուլ է, և այդ ժամանակ է վերջնականապես ձևավորվում նրա տեսակը, ու դու գիտակցում ես՝ ինչ ես ուզում այս կյանքում։ 20 տարեկան աղջիկը չի կարող գիտակցված ընտանիք կազմել, միայն սիրահարավածության հիման վրա ամուր ընտանիք չես կազմի։ Նման ամուսնությունները դատապարտված են։

Մինչ օրս ամուսնացած չլինելս ծանր չեմ տանում, փառք Աստծո, ընտանիքս ևս երբեք ինձ վրա ճնշում չի գործադրել այդ հարցով։

-«Հարազատ թշնամուց» հետո քեզ մոտ կրկին դադար է, ինչո՞վ է դա պայմանավորված։ Մինչ այս աշխատել ես միայն Դիանա Գրիգորյանի հետ, ինչո՞ւ։

-Այլ առաջարկներ ունեցել եմ, սակայն մինչ օրս միայն Դիանայի հետ եմ աշխատել, ինչի համար շատ ուրախ եմ։ Շատ եմ սիրում այդ թիմը։ Ինչպես միշտ, այս դադարների ընթացքում որոշել եմ վերադառնալ իմ մասնագիտությանը և աշխատել իմ մասնագիտությամբ։

-Մարդու համար շատ կարևոր է ֆինանսական եկամուտն ու անկախությունը։ Երբ դու չես աշխատում և չես նկարահանվում, քեզ համար դժվա՞ր է։

-Ինձ համար շատ կարևոր է ֆինանսական անկախությունս։ Ուզում եմ միշտ ֆինանասապես անկախ լինել, նաև ամուսնությունից հետո։ Իսկ հիմա ես մենակ չեմ ապրում, դրա համար դժվարություն չունեմ։

-Քեզ հաճախ են քննադատում, ինչպե՞ս ես վերաբերում քննադատություններին, նյարդայնանո՞ւմ ես դրանցից։

-Ինձ համար քննադատությունը շատ լուրջ բան է։ Կարծում եմ՝ ոչ բոլորը քննադատելու իրավունք ունեն։ Աշխատանքիս սկզբնական փուլում, բնականաբար, եղել են սխալներ։ Ես կընդունեի քննադատությունները, եթե մարդիկ մի քիչ նրբանկատ լինեին. չէ՞ որ յուչաքանչյուրը եղել է սկսնակ։ Մարդուն պետք է քաջալերել և օգնել, որ շտկվի, ոչ թե կոտրել։ Հիմա մարդիկ նույնիսկ անծանոթ կերպարի հանդեպ չարություն ունեն։ Ես այդ ամենին այլևս ուշադրություն չեմ դարձնում։ Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, թե դու իրենց տեղում ես գտնվում ու չեն հասկանում, որ կյանքում ոչ ոք ուրիշի տեղում չէ։

 

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank