Հնդկաստանում առնվազն 10 մարդ Է զոհվել գնացքի եւ տրակտորի բախման հետեւանքով
International newsՀնդկաստանի Ութար Փրադեշի նահանգում առնվազն 10 մարդ Է զոհվել գնացքի եւ տրակտորի բախման հետեւանքով, եւս 33 ուղեւորներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, նրանցից վեցն օրհասական վիճակում են, տեղեկացնում Է Associated Press գործակալությունը:
Միջադեպը տեղի ունեցել Բիջնոր օկրուգի երկաթուղային գծանցում: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել Է, որ գնացքում շատ մարդիկ են եղել, որոնք վերադառնում Էին Գանգես գետի մոտ անցկացված կրոնական ծիսակատարությունից:
ZeeNews-ի տեղեկատվության համաձայն՝ նահանգի կառավարությունը խոստացել Է 200 հազար ռուփի (3,1 հազար ԱՄՆ-ի դոլար) վճարել զոհվածների ընտանիքներին եւ 50 հազար ռուփի (780 դոլար) վթարից տուժածներին: