Սիրիայում կոալիցիան 2 օրում ոչնչացրել է ԻՊ-ի 170 գրոհայինի
International newsՍիրիային հասցրած ավիահարվածների ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան երկու օրում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 170 գրոհայինի: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին:
Իրավապաշտպանները հաստատում են, որ գրոհայինները ոչնչացվել են ավիագործողության ընթացքում, որն անցկացվել է երկրի հյուսիսարևելյան Հասիկա նահանգում:
«Իսլամական պետություն» խմբավորումը, որը ԿՀՎ տվյալներով՝ ունի շուրջ 30 հազար գրոհային, «խալիֆայություն» է հռչակել Իրաքի և Սիրիայի զավթված տարածքներում և ձգտում է իր սահմանների ընդլայնման: