«Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում Բելառուսը կներկայացնի ԱԳ նախարարը
International news«Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում Բելառուսը կներկայացնի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ գագաթնաժողովը մայիսի 21-22-ին կանցկացվի Ռիգայում:
«Պետության ղեկավարի որոշմանը համապատասխան, Բելառուսը «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում ներկայացնելու Է արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը»,-ասել Է Միրոնչիկը:
«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության քաղաքական ասոցացում եւ տնտեսական ինտեգրացում Է նախատեսում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Վերջին երեք երկրներն անցած տարի համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացված գործընկերության վերաբերյալ: