Մինսկում կկայանա Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների միջև ռազմավարական պլանավորման հարցերով հանդիպումը
International newsՀՀ ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 20-22-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: