Ղրղզստանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցելու վերաբերյալ փաստաթղթերը
International newsՂրղզստանի խորհրդարանը մայիսի 20-ին երեք ընթերցումներով հավանություն Է տվել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու վերաբերյալ միջազգային փաստաթղթերի վավերացման մասին օրինագծին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Տոլգոնայ Ստամալիեւան, այժմ փաստաթղթերի փաթեթը ստորագրման համար կներկայացվի երկրի նախագահին, :
Անցյալ տարվա դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Մոսկվայում կայացած նիստում պայմանագիր Էր ստորագրվել ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամագրվելու մասին: Մայիսի 8-ին ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարներն ստորագրել են այդ պայմանագրի արձանագրությունները: Սակայն հանրապետության փաստական միացումը տեղի կունենա միայն միության մասնակից բոլոր երկրներում վավերացման ներքին ընթացակարգերի ավարտվելուց հետո:
«Այսօր դուք քննարկում եք հատուկ կարեւորություն ունեցող փաստաթուղթ, որը կփոխի երկրի պատմությունը: Դա շատ մեծ օրինագիծ Է, որը բաղկացած Է 119 հոդվածից: Յուրաքանչյուր հոդված մենք մանրակրկիտ դիտարկել ենք եւ քանիցս քննարկել: Դրան վրա մենք աշխատել ենք երեք տարի»,-հայտարարել Է հանրապետության վարչապետ Թեմիր Սարիեւը՝ դիմելով պատգամավորներին: Նա նշել Է, որ երկրին հաջողվել Է «լավ պայմանների» հասնել Միությանն անդամակցելիս:
Վարչապետի խոսքով՝ կառավարության կողմից անցկացված հարցման ընթացքում Ղրղզստանի քաղաքացիների շուրջ 90 տոկոսը հանդես Է եկել ԵԱՏՄ-ին անդամակցելու օգտին: Սարիեւը նաեւ դիմել Է ԵԱՏՄ-ի երկրների իր գործընկերներին ու խորհրդարաններին՝ պաշտպանել հանրապետության միացումն ինտեգրացիոն միավորմանը եւ Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը վավերացնել մինչեւ ամառային արձակուրդներ: