Կանադայում 10 ենթադրյալ գրոհային է ձերբակալվել
International newsՏասը երիտասարդ տղամարդիկ, ովքեր, ենթադրաբար, պատրաստվում էին մեկնել Իրաք և Սիրիա՝ «Իսլամական պետություն» խմբավորման արմատական իսլամիստներին միանալու նպատակով, ձերբակալվել են Կանադայում. փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Մոնրեալի միջազգային օդանավակայանում նրանցից առգրավվել են անձնագրերը: Ոստիկանության տվյալներով` կասկածյալներից որևէ մեկին մեղադրանք դեռևս չի առաջադրվել: Նախաքննությունը շարունակվում է: