«Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ազնիվ համագործակցության». Լավրով
International newsՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այսօր ելույթ ունենալով Դաշնային խորհրդի նիստում, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, սակայն դա պետք է լինի արդար և փոխշահավետ, փոխանցում «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
«Մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունն Արևմուտքի հետ, եթե այնտեղ պատրաստ են գործել արդար և փոխշահավետ», - նշել է նա:
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով` միջազգային միջավայրում «շարունակվում է անկայունության և հակամարտության գործոնների կուտակումը»: «Հանուն ժամանակակից աշխարհակարգի պահպանման` պարբերաբար խախտվում են ՄԱԿ-ի կանոնադրության նորմերը: Այլակարծիք ունեցողների համար ընդարձակ միջոցառումների փաթեթ է համաձայնեցված` միակողմանի պատժամիջոցներից մինչև ուղղակի ներխուժում: Այդ մոտեցումը ոչ միայն անօրինական է, այլև կարճատես»,- ասել է Լավրովը: