Հայ շախմատիստուհիներից երկուսը Եվրոպայի առաջնության առաջատարների թվում են
SportՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Գևորգյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը հաղթանակ են տոնել այս տուրում, միակ ոչ-ոքին գրանցել է Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն է կրել Սուսաննա Գաբոյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը առաջատարների թվում են:
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը մասնակցում են մայիսի 19-30-ը Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը: