Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է ապաքաղաքացիության խնդիրը լուծելու ՀՀ իշխանությունների օրինակելի կամքը

International news

ՀՀ Ոստիկանությունը և ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի մայիսի 7-ին «ՀՀ Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ փաստելով, որ այս փոփոխությունները առաջընթաց են Հայաստանի Հանրապետության՝ ապաքաղաքացիության կանխարգելմանն ու կրճատմանն ուղղված ջանքերի համատեքստում: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ ՓԳՀ-ից, փոփոխությունների ընդունման առիթով ՀՀ Ոստիկանության պետ պարոն Վլադիմիր Գասպ արյանն ու Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիսթոֆ Բիվիրթը հատկապես կարևորել են ՄԱԿ-ի ՓԳՀ-ի և ՀՀ ոստիկանության համատեղ արդյունավետ աշխատանքը իրավաստեղծ նախաձեռնությունների և ապաքաղաքացիության խնդրիրների ընդհանուր լուծումների ոլորտում:

Ընդունված փոփոխություններն ուղղված են կատարելագործելու ՀՀ քաղաքացիության մասին օրենսդրությունը՝ այն դարձնելու առավել ներդաշնակ միջազգային պարտավորությունների հետ: Փոփոխությունների ուժի մեջ մտնելուն պես, մասնավորապես, կերաշխավորվի ՀՀ քաղաքացիության տրամադրում ՀՀ տարածքում ծնված այն երեխաներին, ովքեր այլապես կդառնային ապաքաղաքացի, ինչպես նաև կնախատեսվեն մի շարք այլ իրավական գործիքներ` ուղղված երեխաների ապաքաղաքացիության կանխմանը:

Օրենսդրական բարեփոխումներին ուղղված ջանքերը պետք է դիտարկվեն ՄԱԿ ՓԳՀ-ի՝ 2014 թվականին առաջ քաշած համաշխարհային նախաձեռնության համատեքստում (ՄԱԿ-ի՝ քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության մեջ ներգրավումից 60 տարի անց), որի նպատակն է 10 տարում վերացնել ապաքաղաքացիության երեւույթը: Ապաքաղաքացիության խնդիրը իրավական անորոշություն է առաջացնում քաղաքացիություն չունեցող միլիոնավոր անձանց իրավունքների պաշտպանության հարցում. ներկայումս աշխարհում գրեթե 10 միլիոն մարդ չունի որևէ երկրի քաղաքացիություն, և յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ծնվում է ապաքաղաքացի երեխա: Իրավունք չունենալով ձեռք բերել քաղաքացիություն՝ նրանք կարող են զրկված լինել այն իրավունքներից և ծառայություններից, որոնք տվյալ պետությունը սովորաբար տրամադրում է իր քաղաքացիներին: Ապաքաղաքացիության հետ կապված խնդրիները մի շարք երկրներում շարունակում են մնալ չլուծված, և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ջանքերը` ուղղված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում համապատասխան դրույթներ նախատեսելուն և փոփոխելուն, շատ բարձր են գնահատվում:

Այս նշանակալի զարգացումը ցույց է տալիս Հայաստանի կառավարության՝ ապաքաղաքացիությունը վերացնելու հստակ հանձնառությունը: Ապաքաղաքացիության խնդիրներին անդրադառնալու միջազգային իրավական հիմք են հանդիսանում ՄԱԿ-ի՝ Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ 1954թ. կոնվենցիան և Ապաքացաքացիության կրճատման մասին 1961թ. կոնվենցիան, որոնց Հայաստանը միացել է տասնամյակներ առաջ: ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է ապաքաղաքացիության խնդիրը լուծելու ՀՀ իշխանությունների օրինակելի կամքը, ինչը դրական նախադեպ է մյուս երկրների համար եւ վերահաստատ ում է իր աջակցությունը կառավարությանը՝ փոփոխված օրենքի իրագործման ապահովման հանձնառության հարցում, ինչպես նաեւ այս համատեքստում ՀՀ ոստիկանությանը ապաքաղաքացիության որոշման ընթացակարգերն ի գործի դնելու կոչ է անում:

«Լինել քաղաքացիություն չունեցող անձ՝ նշանակում է, որ դու և քո երեխաները չունեք իրավական ինքնություն, անձնագիր, ընտրելու իրավունք, կրթություն ստանալու հնարավորություն կամ նման հնարավորությունները սահմանափակ են: Ապաքաղաքացիության վերացումը կուղղի այս սխալները: Կբարելավի հասարակության վիճակը այն երկրներում, որտեղ գտնվում են քաղաքացիություն չունեցող անձինք` հնարավորություն տալով հենվել նրանց տաղանդի և եռանդի վրա: Սա և´ պարտավորություն, և´ հնարավորություն է կառավարությունների համար` վերջ դնելու այս չարիքին»: Այս պնդումը, որ տեղ է գտել ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտեռեսի բաց նամակում, ՄԱԿ ՓԳՀ-ի հատուկ պատվիրակ Անջելինա Ջոլիի և ավելի քան 20 հայտնի անձանց ու համաշխարհային կարծիքի առաջատարների կողմից, հրապարակվել է 2014թ. նոյեմբերի 4-ին` ՄԱԿ ՓԳՀ-ի՝ ապաքաղաքացիության դեմ ուղղված համաշխարհային քարոզարշավի մեկնարկին, որը նպատակաուղղված է մինչև 2024 թվականի ավարտը վերացնել ապաքաղաքացիությունն ամբողջ աշխարհում:

ՄԱԿ ՓԳՀ-ն իր ապաքաղաքացիության մանդատի ներքո սերտ համագործակցում է կառավարությունների, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության հետ և ապաքաղաքացիության խնդրի դեմ պայքարելու նպատակով հետևյալ գործունեությունն է իրականացնում. քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերում, ապաքաղաքացիության, դրա շրջանակների, պատճառների և հետևանքների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերում, ապաքաղաքացիության կանխում` դրա պատճառների դեմ պայքարի միջոցով, ապաքաղաքացիության կրճատում՝ քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություն տվող օրենսդրական փոփոխություններին և բարելավմանը աջակցելու միջոցով և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանություն՝ նրանց իրավունքների իրականացման հարցում միջամտելու միջոցով:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank