ԱԺ քառօրյա. ՀՀ գլխավոր դատախազը կպատասխանի պատգամավորների հարցերին. ՈւՂԻՂ
PoliticsԱզգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 106 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Խորհրդարանը մայիսի 20-ի նիստում քննարկել 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիÖ €» վարկային համաձայնագիրը:
Այնուհետև խորհրդարանն սկսել է քննարկել «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է ՀՀ դատախազության գործունեության սկզբունքները՝ ընդգծելով, որ նրա գործունեության հիմքում ընկած է հատկապես պայքարը կոռուպցիայի, ոլորտում ոչ պրոֆեսիոնալ գործունեության եւ անպատժելիության դեմ:
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում կշարունակի քննարկել «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հարցի քննարկումն ընդհանտվել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցեր տալու փուլում: