Խոսեպ Գվարդիոլան նախապայմաններ է դրել «Բավարիա»-ի ղեկավարության առջև
SportՄյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախապայմաններ է դրել մյունխենյան ակումբի առաջ` նոր պայմանագիր ստորագրելու համար:
«Բավարիա»-ի ղեկավարությունը առաջարկել է Գվարդիոլային պայմանագիրը թիմի հետ երկարաձգել մինչև 2018 թվականը: Ըստ նախնական տվյալների՝ Գվարդիոլան դեմ չի եղել նոր պայմանագրին, սակայն իր նախապայմաններն է առաջադրել` ինչպես օրինակ ֆուտբոլիստներին անձամբ ընտրելը, խաղադաշտում իր փիլիսոփայությունը կյանքի կոչելը: Գվարդիոլան արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, թե ինչ ֆուտբոլիստների է ցանկանում տեսնել թիմի կազմում:
Այս մասին գրում է գերմանական SportBild պարբերականը:
Խոսեպ Գվարդիոլան «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2013 թվականին: Մյունխենյան ակումբի ղեկին իսպանացի մասնագետը երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, մեկ անգամ տիրացել Գերմանիայի գավաթին: