Վրաստանի ԱԳ նախարարը նախադրյալներ չի տեսնում Լավրովի հետ հանդիպելու համար
International newsՎրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին հայտարարել Է, որ առայժմ հնարավորություններ չի տեսնում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպում անցկացնելու համար, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա հոբելյանական նստաշրջանի շրջանակներում, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
«Մենք հանդիպման հնարավորությունը չենք քննարկում: Որովհետեւ մենք ունենք ներկայիս ձեւաչափը, այն անբավարար Է, բայց երկխոսություն, այնուամենայնիվ, ընթանում Է: Ինչ կպատահի եւ ինչ տեղի կունենա հետագայում, կախված Է շատ հանգամանքներից: Ես չեմ կարող կանխատեսել՝ ինչ կպատահի առաջիկա ամիսներին: Դա կախված Է շատ հանգամանքներից: Բայց, անկեղծ ասած, չեմ հավատում հանդիպմանը միայն հանուն ձեռքսեղմումների: Երբեմն ձեռքսեղմումները շատ կարեւոր են եւ խորհրդանշական, բայց պետք Է լինի նաեւ որոշակի հիմք»,-հայտարարել Է Վրաստանի արտգործնախարարը, պատասխանելով այն հարցին, թե նա չի բացառում արդյոք Լավրովի հետ հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք հոբելյանական նստաշրջանի շրջանակներում: Բերուչաշվիլին այս պահին գտնվում Է Ռիգայում, որտեղ մայիսի 21-22-ին անցկացվում Է «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը:
«Մենք ունենք հատուկ ձեւաչափ՝ ժնեւյան քննարկումները, որտեղ Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ կոնսուլտացիաներում մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք անվտանգության հարցեր, հումանիտար հարցեր: Մենք ունենք այդ ձեւաչափը: Հանդիպում՝ միայն հանդիպման համար… չգիտեմ: Մենք պետք Է առավելագույնս օգտագործենք առկա ձեւաչափը»,- հավելել Է Վրաստանի ԱԳ նախարարը: