Ուզբեկստանից եւ Տաջիկստանից եկվորները «հանցավորության վարկանիշի» առաջատարներն են Մոսկվայում
International newsՄիգրանտների կողմից Մոսկվայում կատարված հանցագործությունների քանակով առաջատարները Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներն են: Այդ մասին հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի դատախազ Սերգեյ Կուդենեեւը հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Եթե կազմենք հանցավորության յուրատեսակ վարկանիշ, ապա այստեղ առաջատարներն Ուզբեկստանի քաղաքացիներն են. նրանք կատարել են 2522 հանցագործություն, նրանց հաջորդում են Տաջիկստանի քաղաքացիները, որոնք կատարել են 1745 հանցագործություն, երրորդ տեղում են Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները, որոնց հաշվին կա 1269 հանցագործություն»,- ասել Է դատախազը մայիսի 22-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նրա տվյալներով՝ «անցյալ տարի Մոսկվայում բացահայտված հանցագործությունների գրեթե 51 տոկոսը կատարել են բնավ ոչ մայրաքաղաքի բնակիչները»: «Մերձավոր արտասահմանի օտարերկրացի բնակիչները կատարել են 9606 հանցագործություն, ինչը կազմում Է անցյալ տարի կատարված եւ բացահայտված բոլոր հանցագործությունների 20 տոկոսը»,- նշել Է Կուդենեեւը: