Իշխանությունների համար կարևոր չէ, կարող են քաղաքացիներն առանց վիզայի այցելել Եվրոպա, թե ոչ. Սահակաշվիլի
International newsՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գտնում է, որ երկրի գործող իշխանություններն առանձնապես մտահոգված չեն այն հարցով` արդյոք կկարողանան վրաստանցիներն առանց վիզայի այցելել Եվրոպական միություն, քանի որ անձամբ իրենք կարող են հանգիստ հատել եվրոպական երկրների սահմանները դիվանագիտական անձնագրերով:
«Գլխավորն այն է, որ Վրաստանի կառավարության համար միևնույն է, մեր քաղաքացիները կկարողանան ազատորեն ուղևորվել արտերկիր, թե ոչ: Անձամբ իրենք գնում են չէ…Իմ ժամանակ մենք հասանք առաջին փուլին, որ դիվանագիտական և աշխատանքային անձնագրերով թողնում են Եվրևոպա: Նրանց հարազատները ևս ազատ կերպով մենկում են Եվրոպա և հանգստանում հանգստյան վայրերում»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, նշել է Սահակաշվիլին` Ռիգայում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդկան կուսակցության գագաթնաժողովի ժամանակ:
Վրաստանի նախկին նախագահն այժմ զբաղեցնում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնը: